Կովալենկո Շահգալդյանը հրավիրվել է Քննչական կոմիտե և բացատրություն տվել

ՀՀ քննչական կոմիտեում հարուցված՝ Հրազդանի անտառային ֆոնդի հողերի սեփականաշնորհման ընթացքում հայտնաբերված ենթադրյալ կոռուպցիոն դրսևորումների վերաբերյալ քրեական գործի շրջանակներում հրավիրվել և բացատրություն է տվել Կոտայքի նախկին մարզպետ Կովալենկո Շահգալդյանը: Այս մասին SHANTNEWS.am-ին տեղեկացրին ՀՀ քննչական կոմիտեից։ Մեզ հայտնեցին նաև, որ քրեական գործերի նյութերի նախապատրաստման փուլում բացատրություն է տվել Անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի նախկին նախագահ Մանուկ Վարդանյանը:

Այս քրգործի շրջանակներում բացատրություն են տվել նաև ՀՀ նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանը և «Հայանտառ» ՊՈԱԿ-ի նախկին տնօրեն Մարտուն Մաթևոսյանը։