Ռուսաստանաբնակ հաղորդավարուհի Թինա Կանդելակին, ով ունի հայկական և վրացական արմատներ, Դավոսում զրույցի է բռնվել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ: Նա Նիկոլ Փաշինյանին ողջունել է հայերենով: Այդ մասին տեսանյութը Կանդելակին հրապարակել է «Ինստագրամ»-ի իր էջում:
«Բարև ձեզ, լավ լինեք, սաղ լինեք…դուք գիտե՞ք, որ մամեն հայ ա»,- ասել է Թինա Կանդելակին:
Նիկոլ Փաշինյանը Կանդելակիին պատասխանել է՝ Հայաստանի բոլոր հայերը գիտեն այդ մասին:
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հունվարի 20-ին աշխատանքային այցով մեկնել էր Շվեյցարիա` Դավոսի համաշխարհային տնտեսական համաժողովին մասնակցելու նպատակով:
Աղբյուր` 1in.am