ՀՀ Կառավարության աշխատակազմի ղեկավար Էդուարդ Աղաջանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․
«ՀՀ վարչապետի աշխատակազմին սպասարկող ավտոմեքենաների թիվը կտրուկ կկրճատվի։ Ներկայիս 50-ի փոխարեն կմնան 7-ը։
Այս պահին իրենց կցված վարորդով ծառայողական ավտոմեքենաներից են օգտվում հետևյալ պաշտոնյաները.
– ՀՀ փոխվարչապետեր
– Վարչապետի աշխատակազմի ղեկավար
– ԱԱԽ քարտուղար
– Աշխատակազմի ղեկավարի տեղակալներ
– Աշխատակազմի վարչության պետեր
– Աշխատակազմին ենթակա գրասենյակների պետեր
– Վարչապետի խորհրդականներ
– Վարչապետի որոշ օգնականներ
Փոփոխությունների արդյունքում իրենց կցված ծառայողական ավտոմեքենաներից կօգտվեն.
– Երկու փոխվարչապետերը
– ԱԱԽ քարտուղարը
Եվ վերջ
Ինքս ևս կհրաժարվեմ ծառայողական ավտոմեքենայից։
Վարորդներն արդեն ծանուցվել են ըստ օրենքի պահանջի»։
Աղբյուրը՝ 1in.am