«Հետաքննող լրագրողների միջազգային կոնսորցիումը» (ICIJ) գրել է, որ Թավշյա հեղափոխությունից ամիսներ անց ՀՀ նոր կառավարությունը հետաքննություն է սկսել ՀՀԿ-ական նախկին պատգամավոր Միհրան Պողոսյանի հետ կապվող՝ Պանամայի օֆշորային սկանդալի գործով։
Նշվում է, որ ՀՔԾ-ն այժմ հետաքննում է Պողոսյանի՝ օֆշորային երեք ընկերության հետ կապը, ինչպես նաև ստուգում է փողերի հնարավոր լվացման դեպքերը։
Աղբյուրը՝ 1in.am