Արթուր Դանիելյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.
«Երեկ մուննաթի իր բաժինը բոլորիս տրամադրեց ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավարը: Նա մեզ հայտնեց, որ իրենք առանց հանգստյան օրերի, օրական 12-14 ժամ աշխատում են՝ ակնարկելով, որ մենք այդ մեծահոգի մարդկանց սխրանքն անտեսում ենք ու կակոյ նիբուծ պարգևավճարներ ենք քննարկում: Այսինքն՝ մենք փոխանակ գոհ լինենք, որ իրենք առհասարակ գործի են գնում, հլը մի բան էլ բողոքում ենք:
Դեբիլների ապստամբության առաջամարտիկները բնականաբար մի պարզ բան չեն կարում հասկանան: Եթե իրենց այդ 12-14 ժամ «չարչարանքի» արդյունքում ՈՐԵՎԷ դրական արդյունք լիներ, մարդիկ նորմալ կնայեին պարգևավճարներին, որտև պարգևավճարը հենց դրա համար է՝ արդյունքն ապահոված մարդուն խրախուսելու համար է:
Մինչդեռ կես միլիոնից ավել փող ստացող «խեղճ» մարզպետների աշխատանքը չի գնահատվել՝ նույնիսկ նախկինում հաստատված հստակ ցուցանիշներով: Պարզապես չի գնահատվել: Որտև գնահատելու ՈՐԵՎԷ բան չկա: Չկա ոլորտ, որտեղ կտրուկ հետընթաց չի արձանագրվել: Որ կարենային վիճվարչությունը փակել, դա էլ կանեին:
Իսկ գլոբալ առումով խնդիրը նրանում է, որ էս «հանճարները» մնացել են իրենց իսկ քարոզչության տակ: Իրենք անկեղծ հավատում են, որ ոչ թե օտարերկրյա գործակալների կողմից տապալված սահմանադրական կարգի շահառուներն են, այլ փայլուն, ազգանվեր հեղափոխականներ: Մեկ-մեկ երբ մտածում եմ, թե սրանց վերջն ինչ ա լինելու, նույնիսկ մեղքս գալիս են, բայց դա շատ ակնթարթային է լինում…
Հ.Գ. Միակ բանը, որ դուք ֆիզիկապես կարող եք 12-14 ժամ անել դա ֆեյքերով մարդկանց ստատուսների տակ քֆուրներ գրելն է։ Ուրիշ բանի ունակ չեք դուք: Հանգիստ նստեք տեղներդ մինչև ձեր հերթը գա»: