ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին կալանքի տակ պահելու ժամկետը երկարաձգելու մասին դատարանի որոշումը դեռևս չի տրամադրվել պաշտպաններին:
Այս մասին տեղեկացնում է Ռոբերտ Քոչարյանի պաշտպանական խումբը:
Հայտարարության մեջ ասվում է, որ Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի 2019 թվականի հունվարի 18-ի որոշումը, որով դատարանը բավարարել է ՀՔԾ քննիչի միջնորդությունը՝ Ռոբերտ Քոչարյանին կալանքի տակ պահելու ժամկետը երկարաձգելու մասին և մերժել է պաշտպանների միջնորդությունը՝ կալանքն այլընտրանքային խափանման միջոց գրավով փոխարինելու մասին, առ այսօր չի տրամադրվել պաշտպաններին:
Դատական ակտը կայացրած դատավոր Արթուր Մկրտչյանի աշխատակազմից պաշտպաններին տեղեկացրել են, որ դատական որոշումը դեռևս պատրաստ չի, իսկ այն տրամադրելու ժամկետի մասին ոչինչ չեն կարող հայտնել:
Աղբյուրը՝ 1in.am