Մարզպետները պարգևավճարներ են գրել են թե՛ իրենց, թե՛ աշխատակիցների համար։
Հայաստանի մարզպետները պարգևավճարներ են գրել ոչ միայն իրենց, այլև աչքի ընկած աշխատակիցների համար։ Այսօր խորհրդարանում խմբակցությունների ճեպազրույցների ժամանակ այս մասին ասաց «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը։
«Մարզպետները գործել են օրենքով սահմանված կարգով։ Չեն գերազանցել իրենց լիազորությունները», – ասաց նա։
Նշենք, որ մի շարք մարզպետներ իրենց և մի քանի աշխատակիցներին պարգևատրել են ամսական աշխատավարձի կեսի կամ ամբողջական չափով (իսկ Արարատի մարզպետ Գագիկ Սարգսյանն իրեն պարգևատրել է 104.5% դրույքաչափով)։
Աղբյուրը՝ armeniasputnik.am