Վայոց ձորի երիտասարդ մարզպետ Տրդատ Սարգսյանը, պարզվում է, ամենևին էլ հետ չի մնում իր գործընկերներից։ Նա իր խորհրդականին, գլխավոր քարտուղարին, վարչությունների մի շարք պետերին, քարտուղարության պետին, ներքին աուդիտի բաժնի պետին, գլխավոր մասնագետներին դրամական պարգևներ է տվել, որը ընհանուր առմամբ կազմել է 1 մլն 321 հազար 405 ՀՀ դրամ։ Տրդատ Սարգսյանը կարգադրությունը ստորագրել է դեկտեմբերի 26-ին, որում, մասնավորապես, ասվում է․
«Ղեկավարվելով «Պետական պաշտոններ և պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» ՀՀ օրենքի 22-րդ հոդվածի 9-րդ կետով՝ կարգադրում եմ․ ՀՀ Վայոց ձորի մարզպետարանի 2018 թվականի աշխատավարձի ֆոնդի տնտեսված գումարների հաշվին խրախուսել մարզպետարանի աշխատակիցներին՝ համաձայն հավելվածի»։
Ըստ այդմ պարգևատրվել են հետևյալ անձինք․ Մարգարյան Սյուզան-մարզպետի խորհրդական-96,208 ՀՀ դրամ Սահակյան Կամո-գլխավոր քարտուղար-165,654 ՀՀ դրամ Վարդանյան Շահեն-Ֆինանսական և սոցիալ-տնտեսական զարգացման վարչության պետ-101,444 ՀՀ դրամ Հովսեփյան Ազատ-Քաղաքաշինության վարչության պետ-123,337 ՀՀ դրամ Հարությունյան Աղվան-ՏԻ և ՀԳՄ հարցերով վարչության պետ-98,413 ՀՀ դրամ Ղազարյան Արփիար-Կրթության, մշակույթի և սպորտի վարչության պետ-123,337 ՀՀ դրամ Ներսիսյան Մարատ-Գյուղատնտեսության և բնապահպանության վարչության պետ- 104,904 ՀՀ դրամ Ասլանյան Վասիլ- Առողջապահության և սոցիալական ապահովության վարչության պետ- 95,167 ՀՀ դրամ Կարապետյան Հայկ- Քարտուղարության պետ-123,337 ՀՀ դրամ Կարապետյան Վասակ- Ներքին աուդիտի բաժնի պետ- 108,150 ՀՀ դրամ Կարապետյան Նորայր-Ներքին աուդիտի բաժնի գլխավոր մասնագետ- 62,985 ՀՀ դրամ Ավետիսյան Հասմիկ- Ներքին աուդիտի բաժնի գլխավոր մասնագետ- 61,148 ՀՀ դրամ Խաչատրյան Խիկար-Ներքին աուդիտի բաժնի գլխավոր մասնագետ- 57,321 ՀՀ դրամ:
Նշենք, որ մի քանի օր է, ինչ համացանցը բուռն արձագանքում է Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանի և Արմավիրի մարզպետ Համբարձում Մաթևոսյանը նմանօրինակ կարգադրություններին, որոնք հրապարակվել էին «Hetq.am»-ում։
Ըստ այդ հրապարակումների՝ Կոտայքի մարզպետը իր տեղակալներին, նրանց օգնականներին, մարզպետարանի վարչության պետերին դրամական խոշոր պարգևատրումներ է տվել, որը կազմել էր շուրջ 5 միլիոն 792 հազար 728 դրամ: Իսկ Արմավիրի մարզպետը դրամական պարգատրմամբ խրախուսել է իրեն, տեղակալներ՝ Ալեքսանդր Ղուկասյանին և Կարեն Գրիգորյանին, օգնականներ՝ Խաչիկ Ինջյանին, Արմինե Գալստյանին և խորհրդական՝ Նվեր Պետրոսյանին, ինչպես նաև մարզպետի տեղակալի օգնական Վիկտորյա Գալստյանին, որը մարզպետի օգնական Արմինե Գալստյանի քույրն է: Պարգատրման ընդհանուր գումարը կազմել է մոտ 1 մլն 718 հազար դրամ: