«Պետական պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» օրենքը սահմանում է, թե որքան աշխատավարձ են ստանում պաշտոնատար անձիք:Այսպիսով, ԱԺ նախագահի աշխատավարձը կազմում է 1 միլիոն 190 հազար 520 դրամ: Ազգային ժողովի նախագահի տեղակալի աշխատավարձը կազմում է 925 հազար 960 դրամ: Ազգային ժողովի մշտական հանձնաժողովի նախագահի աշխատավարձը կազմում է 793 հազար 680 դրամ: Ազգային ժողովի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալի աշխատավարձը կազմում է 694 հազար 470 դրամ:
Ազգային ժողովի պատգամավոր-661 հազար 400 դրամ,
Ազգային ժողովի աշխատակազմի ղեկավար-793 հազար 680 դրամ,
Ազգային ժողովի աշխատակազմի ղեկավարի առաջին տեղակալ և ԱԺ նախագահի գլխավոր խորհրդական-661 հազար 400 դրամ,
Ազգային ժողովի նախագահի օգնական և Ազգային ժողովի աշխատակազմի ղեկավարի տեղակալ-529 հազար 120 դրամ:
Ազգային ժողովի նախագահի խորհրդական-628 հազար 330 դրամ,
Ազգային ժողովի աշխատակազմի ղեկավարի տեղակալ-562 հազար 190 դրամ,
Ազգային ժողովի նախագահի մամուլի քարտուղար-529 հազար 120 դրամ,
Ազգային ժողովի նախագահի ռեֆերենտ-396 հազար 840 դրամ,
Ազգային ժողովի նախագահի տեղակալի խորհրդական և Ազգային ժողովի աշխատակազմի ղեկավարի խորհրդական-363 հազար 770 դրամ,
Ազգային ժողովի նախագահի տեղակալի օգնական-330 հազար 700 դրամ,
Ազգային ժողովի աշխատակազմի ղեկավարի օգնական և Ազգային ժողովի խմբակցության, պատգամավորական խմբի փորձագետ-297 հազար 630 դրամ,
Ազգային ժողովի պատգամավորի վճարովի հիմունքներով օգնական-198 հազար 420 դրամ աշխատավարձ: