Իրավաբանական գիտությունների թեկնածու, փաստաբան Վահագն Գրիգորյանի գրառումը.
«Ո՞վ ա մեղավոր, եթե օրենքը խախտվում ա (օրինակ՝ Մայրապետյանի գործով)։ Կոնկրետ պատգամավորի (Ն․ Բաղդասարյան) կարծիքով՝ նա, ով օրենքը ԸՆԴՈՒՆԵԼ ա, այլ ոչ թե նա, ով օրենքը ԽԱԽՏԵԼ ա։
Սրա արդյունքում հասարակությունը ստանում ա «մեսիջ», որ․
– ժողովուրդ ջան, կան լավ օրենքներ ու վատ («բոբո») օրենքներ,
– ժողովուրդ ջան, մենք «տեր ենք», եթե նոր իշխանության ընդունած օրենքները խախտվեն,
– բայց ժողովուրդ ջան, մենք «տեր չենք», եթե խախտվում են նախորդ իշխանության ընդունած «բոբո» օրենքները։
Այսինքն, եթե կա մի «բոբո» օրենք, որն ընդունվել ա նախկինների օրոք, բայց խախտվում ա ներկաների օրոք, ապա ներկաները դրա հետ «բացարձակ կապ չունեն»։