ՀՀ վերաքննիչ քրեական դատարանը՝ դատավոր Արսեն Նիկողոսյանի նախագահությամբ, քիչ առաջ մերժեց իրեն ներկայացված ինքնաբացարկի երկրորդ միջնորդությունը:
Նման միջնորդություն երեկ ներկայացրել էին Մանվել Գրիգորյանի պաշտպանները, սակայն հիմքը չէին նշել:
Այս պահին դատական նիստն ընդմիջվել է. դատարանը արդեն մի քանի շաբաթ է՝ քննում է ինչպես Գրիգորյանին գրավի դիմաց ազատ արձակելու դատախազության, այնպես էլ Գրիգորյանի կալանքի ժամկետն ավելի վաղ երկարացնելու վերաբերյալ պաշտպանական կողմի բողոքները:
Նիստին Մանվել Գրիգորյանը չի մասնակցում:
Մանվել Գրիգորյանը 25 միլիոն դրամ գրավի դիմաց ազատ էր արձակվել 2018 թվականի դեկտեմբերի 21-ին:
Հիշեցնենք, որ Մանվել Գրիգորյանին մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 235-րդ հոդվածի 2-րդ մասով՝ ապօրինի կերպով ռազմամթերք ձեռք բերելու եւ այլ անձանց հետ նախնական համաձայնությամբ պահելու համար, ինչպես նաև քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով՝ մի խումբ անձանց հետ նախնական համաձայնությամբ յուրացման եղանակով իր վստահությանը հանձնված առանձնապես խոշոր չափերով ուրիշի գույք հափշտակելու համար:
Աղբյուրը՝ armtimes.com