«Լավ չի տենց, տղերք, ուշ թե շուտ հաճոյախոսելով աչոկ հավաքելու ռեսուրսը սպառվելու է…»

Վազգեն Սաղաթելյանի ֆեյսբուքյան գրառումը. «ԱԺ նիստն եմ նայում, ֆեյքերի ու ֆեյքնյուզի մասին խոսք գնաց ու ԱԺ փոխխոսնակ Ալեն Սիմոնյանը նշեց, փառք տալով Աստծոն, որ ՀՀ քաղաքացիների գիտակցությունը էնքան բարձր ա, որ իրենք կարողանում են տարբերել թացը չորից (իմաստային եմ վերարտադրում)։ Կարծում եմ, նման գնահատականը հհ քաղաքացիներին (ընդհանրացված) անհիմն հաճոյախոսություն է, նույնիսկ քծնանք, պաթոսական ուղերձ ՀՀհպարտ քաղաքացիներին։ Իրականությունը ցավոք լրիվ այլ է, ինչի ապացույցները տեսնում ենք ամեն օր։ Armcomomedy-ն հումորային նյութ է հրապարակում, թե իբր Հրազդանում կարգելվի կիսաշրջազգեստ հագնելը։ Նյութն այնքան է տարածվում այդ  «գիտակից» քաղաքացիների կողմից «Astvac im, sa inch e???» տիպի մեկնաբանություններով, որ Հրազդանի քաղաքապետը ստիպված պաշտոնական պարզաբանում է տալիս, թե այդպիսի բան չկա։ Սա խայտառակություն չէ՞ բա։ Ուրիշ բառ չեմ գտնում։