ՊԵԿ-ը շարունակում է «Գազպրոմ Արմենիա»-ում ստուգումները: Դրանք սովորական, ընթացիկ ստուգումներ են՝ կապված բյուջեի հետ փոխհարաբերությունները ճշտելու հետ: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանը:
«Մենք մամուլի հաղորդագրություն ենք տարածել, որ այնտեղ կա նաև որոշակի քննչական գործողություններ կատարելու անհրաժեշտություն: Ընթացիկ պրոցեսը շարունակվում է և ես խորհուրդ կտամ գազի գնի փոփոխությունը կամ այդպիսի ակնկալիքները մեր հսկողության հետ չկապել:
Առաջին անգամ չէ, որ ՊԵԿ-ը «Գազպրոմ Արմենիա»-ում ստուգում է իրականացնում: Ասեմ, որ այս պահին գործընթացը կասեցված է, որոշակի ճշգրտող տեղեկություն ձեռք բերելու նպատակով»,- նշեց Դավիթ Անանյանը:
Դավիթ Անանյանն անդրադարձավ նաև շոու բիզնեսը հարկելու վերաբերյալ հարցադրմանը: Նա տեղեկացրեց, որ դե այդ ոլորտից ոչ ոք չի դիմել, չի ասել, որ պատրաստ է իր եկամուտները հայտարարագրել:
«Թե ինչ կանենք մենք, կարծում եմ, որ կարճ ժամանակում մեր լրատվական ծառայության միջոցով կտեղեկանաք: Վստահեցնում եմ չենք անելու օրենսդրությունից չբխող որևէ գործողություն»,-ասաց նա:
Աղբյուրը՝ 1in.am