«Մովսիսյանը հայտարարում էր, որ Հայաստանում 1,5 մլն դոլարի վարկ ունի, և այդ վարկերը փակելու համար վաճառքի էր հանել իրեն պատկանող շուկան և հարսանյաց սրահը, որոնք այդպես էլ չվաճառվեցին:
Հնարավոր է, որ նա ԱՄՆ է մեկնել հենց այդ վարկային պարտավորություններից խուսափելու համար»,–գրում է թերթը:
Նշենք, որ օրեր առաջ համացանցում տեսանյութ էր հայտնվել, որտեղ երևում է թե ինչպես է Առաքել Մովսիսյանը Լաս Վեգասի խաղատներից մեկում «ռուլետկա» խաղում: Իսկ լուսանկարում երևում էր, որ Շմայսը համբուրգեր է ուտում Գլենդելի հանրային սննդի կետում: