Երկու օր է շարունակ համացանցում շրջանառվում է նորաթուխ պատգամավոր Հայկ Սարգսյանի լուսանկարը՝ անվանական բաճկոնով: Համացանցում ակտիվ քննարկումներ են այդ լուսանկարի շուրջ, սրան արձագանքել է նաեւ ԱԺ ապագա նախագահ Արարատ Միրզոյանի կինը՝ Գոհար Աբաջյանը, նա Ֆեյսբուքի իր էջում հեգնանքով գրել է. «Ինձ մի հատ փրոջեքթ մենեջերի կուրտկա ու հաշիվը խնդրում եմ»:
Գրառումը մեկնաբանել է նաեւ ԱԺ փոխնախագահի թեկնածուներից Լենա Նազարյանը, որը շտապել է պաշտպանել պատգամավորին.
«Գոգ, ես անկեղծ խնդիր չեմ տեսնում: Միջոցառումների, որ մասնակցում ենք, բեյջ ենք կրում: Մարդիկ պարտավոր չեն իմանալ դու
ով ես ու նաև հիշել անուն, ազգանունը: Հաճախ ինձ Ղազարյան են ասել: Ես կողմ եմ մարդկանց կյանքը հեշտացնելուն»:
Արձագանքել է նաեւ Արամ Մանուկյանի որդին՝ Արեն Մանուկյանը, որը Սարգսյանին անվանել է «Վիսկըչկա». «Ու մի քանի տենց
վիսկըչկա սաղ քա*մեջ են անում»:
Աղբյուրը՝ blog.168.am