Նախկին նախարարը խորհուրդ է տվել այդ հարցով դիմել իրավապահներին։
ՀՀ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանին Մարտի 1-ի գործի շրջանակում մեղադրանք է առաջադրվել: Մամուլում շրջանառվող այս լուրը Հատուկ քննչական ծառայությունից Sputnik Արմենիայի հետ զրույցում ոչ հերքեցին ոչ էլ հաստատեցին։
Ըստ որոշ լրատվամիջոցների տարածած տեղեկությունների, նախկին նախարարը մեղադրվում է ՀՀ քրեական օրենսգրքի 300. 1 հոդվածի հատկանիշներով (Սահմանադրական կարգը տապալելը), և նրան բաց են թողել ստորագրությամբ:
Սեյրան Օհանյանն էլ ասել է, թե ինքը հեռախոսով հարցազրույց չի տալիս:
«Դիմեք իրավապահներին, ես չեմ ուզում պատասխանել»,- ասել է նախկին նախարարը:
Սեյրան Օհանյանը 2008 թվականին ՊՆ Զինված ուժերի գլխավոր շտաբի պետն էր։
Աղբյուրը՝ armeniasputnik.am