«Ժամանակ» օրաթերթի տեղեկություններով` Հայաստանում հարուցվել է հերթական աղմկահարույց քրեական գործը։
ՊԵԿ օպերատիվ վարչությունը քրեական գործ է հարուցել ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանի հոր՝ Գագիկ Վանեցյանի ընկերության դեմ։ Այս մասին տեղեկություններ է հրապարակել «Ժամանակ» օրաթերթը։
«Ընկերությունը զբաղվում է ծաղկի ներկրմամբ և անցած տարեվերջին հայտնվել է ՊԵԿ օպերվարչության ուշադրության կենտրոնում»,– գրում է թերթը` հավելելով, որ Վանեցյանի հայրը խոշոր գործարար է։ Նրան պատկանող «Ավ Գրուպ» ՍՊԸ-ն մեկն է այն ընկերություններից, որոնք Հայաստան ծաղկեփունջ, ծաղիկներ, կոկոններ ու դեկորատիվ կանաչ են ներմուծում:
«Ավ Գրուպը» հիմնադրվել է 2012-ի սեպտեմբերին, 50.000 դրամ կանոնադրական կապիտալով։ ՍՊԸ-ի միակ մասնակիցն ու տնօրենը Գագիկ Վանեցյանն է, հայտնում է թերթը։