Լրագրող Ոսկան Սարգսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Երկրում ուժ կարող է ցուցադրել միայն իշխանությունը: Իշխանությունը կարող է ժողովրդավար կամ բռնապետական լինել, սակայն չպետք է թույլ լինի: Հայտարարում են, որ «Դիլիջան» ազգային պարկում ապօրինի մեծ հատումները կրել են ցուցադրական բնույթ: Ծառահատման դեպքը տեղի է ունեցել 2018 թվականի դեկտեմբերի 9-ին՝ կիրակի օրը, հատվել և վնասվել է մինչև 15 ծառ,դրանք կրել են ցուցադրական բնույթ, ապօրինի հատված ծառերը չեն տեղափոխվել, այլ ցուցադրաբար թողնվել են տեղում։ Հատուկ պահպանվող տարածքում 15 ծառի ապօրինի հատման մասին հայտարարվում է դեպքից մեկ ամիս անց, այն էլ՝ բնապահպան ՀԿ-ի տարածած նյութից հետո: Խորհելու բան կա:
2018թ. օգոստոսի 11-ին Նիկոլ Փաշինյանը Հաղարծին գյուղում կոչ արեց անջատել «դրուժբաները» և միացնել ուղեղները: Այդ կոչին հակառակ մեկ օր անց, օգոստոսի լույս 13-ի գիշերը ցուցադրաբար, ապօրինաբար ազգային պարկում 11 ծառ հատեցին: Հիմա էլ՝ ցուցադրական 2-րդ մեծ հատումը»: