Լևոն Սարդարյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. ««Քանի մարդ չկա» շարքից։
Էսօր եթերից հետո տուն էի գալիս ու, չնայած հիվանդ հալիս, որոշեցի ճանապարհի մի մասը քայլել։ Հասա Ալեք Մանուկյան-Նալբանդյան խաչմերուկ (Ժողինստիտուտ) ու… մե շան հոտ, մե… կարճ ասած՝ կանալիզացիայի խողովակը պայթել էր ու կեղտաջրերը հոսում էին գետնանցում։ Ի դեպ, հայ-ռուսական բարեկամության արձանի կողմից։ Բայց ինձ ամենաշատը զարմացրեց, որ էդ ժամին էնտեղ էր Երևանի քաղաքապետի խորհրդական Կամո Արեյանը։ Մենա՛կ։ Էն նույն Արեյանը, որը Ջրմուղի պետին զանգել էր, տեղեկացրել էր, հետո էլ բացատրել էր, որ էս «քո տռուբեն ա» ու ստացել էր հավաստիացում, որ վաղ առավոտյան էդ հարցը լուծված կլինի։
Հ.Գ. Այ, սրա համար էի ժամանակին ասում, որ էդ մարդը անգին ա»։