Էլի ուշացանք․ ես ամաչում եմ որպես պատգամավոր և որպես քաղաքացի․ Նաիրա Զոհրաբյանը՝ Արմենակ Մնջոյանի մահվան մասին

«Բարգավաճ Հայաստան» կուսակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել:

«ԷԼԻ ՉՀԱՍՑՐԵՑԻՆՔ, ԷԼԻ ՈՒՇԱՑԱՆՔ

Արմենակ Մնջոյանը մահացավ։ Հայրենասեր մարդ, բացառիկ մտավորական, մարդ, ում համար ամենակարևորը հայրենիքն էր, ազատությունը, արդարությունը։

Ցանկացած խոսք այլևս ավելորդ է, ցանկացած արդարացում այլևս անիմաստ է, ցանկացած զղջում այլևս նման է անամոթության։ Ես ամաչում եմ որպես պատգամավոր և որպես քաղաքացի»,-ասված է Նաիրա Զոհրաբյանի գրառման մեջ։

Դեռևս հունվարի 4-ին Զոհրաբյանը խնդրել էր երկրի նախագահին ու վարչապետին ներում շնորհել Արմենակ Մնջոյանին։