Արայիկ Հարությունյանը խոստանում է անձամբ զբաղվել չջեռուցվող դպրոցների հարցով։
Քանի որ հունվարի 8-ից Հայաստանում մեկնարկում է ուսումնական գործընթացը, ՀՀ կրթության և գիտության նախարարի պաշտոնակատար Արայիկ Հարությունյանը հրահանգում է վաղվանից` հունվարի 7-ից, սկսել դպրոցների շենքերի ջեռուցումը։
Այս մասին նա գրել է Facebook սոցիալական ցանցի իր էջում` համապատասխան հրահանգ տալով դպրոցների տնօրեններին, տնտեսվարներին ու տեխնիկական աշխատակիցներին։
«Թեպետ այսօր տեղեկացա, որ արդեն կան դպրոցներ, որոնք սկսել են անհրաժեշտ ջերմաստիճանի բերել դասասենյակները: Մեր երեխաների առողջությունը պետք է լինի առաջին տեղում»,– գրել է նա։