Արթուր Դանիելյան. «Սա նոր Հայաստանի նոր տարին է… մուտիտից բացի ուրիշ բանի պիտանի չեն»

Արթուր Դանիելյանի գրառումը. «Փաշինյանի կառավարման առաջին վեց ամիսների ընթացքում բանկերի վարկային պորտֆելներում ժամկետանց վարկերն ավելացել են մոտ 30%-ով: Ահա այն ամենն, ինչ պետք է իմանալ Հայաստանի տնտեսական վիճակի մասին: Ընդ որում, սա չի ներառում հայաստանցիների անբռնազբոս ամանորյա ծախսերը: Նենց որ աշխատավարձերի աճի մասին երազող ՀՀ հպարտ քաղաքացիները մոտ ապագայում սկսելու են երազել գոնե եղած աշխատավարձը քարտերից ստանալու մասին:

Հունվարի 4-ն ա, արթնացե՛ք արդեն: Սա նոր Հայաստանի նոր տարին է… որտեղ միայն հայկական արտադրանք կրող ժողովրդի վարչապետը գնում է ջազ լսելու ու հագնում Zegna-ից գնված $600-ոց սվիտեր, վրեն գցում ա $300-ոց շարֆ, իսկ առաջին տիկնոջ Շանելի կոստյումների գները որ իմանաք, տակներդ կանեք: Աչքիս վարչապետն ինքն իրեն մի տարվա աշխատավարձ է ավանսով տվել։ Թեպետ դա էլ չէր հերիքի… եսիմ, երևի Ալեքսանյանի լեգիտիմիզացիան բավական շահավետ բիզնես է:

Ընդ որում, պետք է նշեմ, որ Ալեքսանյանին լեգիտիմացնելուն ես դեմ չեմ: Իր նման մարդիկ են Հայաստանի ապագան, չլինեն Ալեքսանյաններ, չի լինի ապագա: Բայց նույն ապագայի համար անհրաժեշտ է բացառել Փաշինյաններին, որոնք մուտիտից բացի ուրիշ բանի պիտանի չեն: Նենց որ նրան արտոնություններ տալն էլ է ճիշտ որոշում, շաքարին բանան ավելացնելն էլ է ճիշտ որոշում, հարկերից ազատելն էլ է ճիշտ, տեղական մթերքն առանց ԱԱՀ-ի վաճառելն էլ պիտի որոշվի ու նախկին ապուշ որոշումը հետողորմյա արվի! Այ իր փողով Փարիզում տասնյակ հազարավոր դոլարների շորեղեն գնելը չտեսություն է»:

#դեբիլների_ապստամբություն
#հորքուրի_Գանդի