Դասերը կմեկնարկեն սահմանված ժամկետում․ Արայիկ Հարությունյան

ՀՀ կրթության և գիտության նախարարի պաշտոնակատար Արայիկ Հարությունյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել՝ անդրադառնալով ձմեռային արձակուրդներին։

«Ձեր տոները երկու րոպեով ընդհատեմ տեղեկատվական այս աղբի վերաբերյալ հրապարակմամբ։ Չէի անդրադառնա դրան, եթե վերջին մեկ ժամում բազմաթիվ հարցումներ չստանայի այս տեղեկության իսկության մասին։ Ստորև ներկայացվածը սուտ է, դասերը կմեկնարկեն սահմանված ժամկետում։

Նման տեղեկություն տեսնելու դեպքում խնդրում եմ դրա իսկությունն անմիջապես ստուգել Կրթության և գիտության նախարարության կայքում՝ Edu.am, նախարարության կամ իմ ֆեյսբուքյան էջերում։ Եթե այն ճիշտ լիներ, ապա անմիջապես տեղ կգտներ տեղեկատվական մեր հարթակներում։ Տիրապետե՛ք այս պարզ հմտությանը ։)

Ձմեռային արձակուրդների մասին տեղեկությունը՝ ստորև բերված հղմամբ, որը հրապարակվել է դեկտեմբերի 18-ին»,- ասված է գրառման մեջ։