Նոր տարին դիմավորեցի ուրիշ Հայաստանում. Լալա Մնացականյան

SHANTNEWS.am-ը խոսել է դերասանուհի Լալա Մնացականյանի հետ և հետաքրքրվել, թե վերջինս ի՞նչ միջավայրում է դիմավորել Նոր տարին և ինչ բարեմաղթանքներ ու սպասելիքներ ունի 2019 թվականից:

«Այս տարի Ամանորը դիմավորել եմ ընտանիքով, հարազատներով, ընկերներով. բոլորը մեկտեղել եմ: Մենք վերջին 5-6 տարիներին Ամանորը դրսում էինք դիմավորում, բայց հիմա ես Ամանորը դիմավորեցի Հայաստանում՝ ուրիշ Հայաստանում: Հայաստանն իսկապես ուրիշ երկիր է դառնում»,- նշեց Լալա Մնացականյանը:

Դերասանուհին մաղթեց, որ գալիք տարի բոլոր այն ծրագրերը, ինչի համար մեկ մարդու նման միասնական պայքարել ենք, անպայման կիրագործվեն:

shantnews.am