Քոթանջյանին կողոպտել են Երևանի փողոցներից մեկի գետնանցումում։
Երևանի Աբովյան և Իսահակյան փողոցների խաչմերուկում գտնվող գետնանցումում անհայտ անձը հափշտակել է ճանաչված դերասան Ռաֆայել Քոթանջյանի ձեռքի պայուսակը։ Sputnik Արմենիային ոստիկանությունից հայտնեցին, որ դերասանը դիմել է ոստիկանություն։
Դեպքը տեղի է ունեցել երեկ՝ դեկտեմբերի 30-ին, ժամը 16:00-ի սահմանում։
Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, Քոթանջյան ձեռքի պայուսակում եղել է գումար, նույնականացման և զեղչի քարտեր:
Ոստիկանությունը ձեռնարկում է անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական միջոցառումներ՝ կողոպտիչին ու գողոնը հայտնաբերելու ուղղությամբ:
Աղբյուրը՝ armeniasputnik.am