Նիկոլ Փաշինյանի որոշմամբ Գրիգոր Հովհաննիսյանն ու Արտակ Ապիտոնյանը նշանակվել են ԱԳ փոխնախարարներ

ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի որոշումներով Աշոտ Հովակիմյանն ազատվել է ԱԳ փոխնախարարի պաշտոնից: ԱԳ փոխնախարարի պաշտոնից ազատվել է նաև Կարեն Նազարյանը, ով ավելի վաղ նշանակվել էր Սուրբ Աթոռում ՀՀ արտակարգ ու լիազոր դեսպան:

Նիկոլ Փաշինյանի այլ որոշումներով ԱԳ փոխնախարարներ են նշանակվել Գրիգոր Հովհաննիսյանն ու Արտակ Ապիտոնյանը: Վերջինս նախօրեին հետ էր կանչվել Շվեդիայում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպանի պաշտոնից: Իսկ Գրիգոր Հովհաննիսյանն ավելի վաղ հետ էր կանչվել ԱՄՆ-ում ՀՀ դեսպանի պաշտոնից:

Ստորև ներկայացնում ենք նորանշանակ փոխնախարարների կենսագրությունները.

Գրիգոր Հովհաննիսյան

Ծննդյան թիվն ու վայրը

Հունվարի 26, 1971թ․, ք․ Երևան

Կրթությունը

1987-1992թթ. ԵՊՀ Արևելագիտության ֆակուլտետ, արաբագիտություն

1992-1993թթ. Բեյրութի Հայկազյան Համալսարան

2000-2001թթ. Իրավունքի և Դիվանագիտության Ֆլեթչեր Ինստիտուտ, Թաֆթս համալսարան

Աշխատանքային գործունեություն

1994-1996թթ. «Շելթր» ծրագրի համակարգող, ՄԱԿ-ի Փախստականների հարցերով

Գերագույն հանձնակատարի գրասենյակ, Երևան

1996-1998թթ. Հատուկ համակարգողի խորհրդական ծրագրերի և հանրային կապերի գծով.

ՄԱԿ-ի Հատուկ Առաքելություն Աֆրիկյան Մեծ Լճերի տարածաշրջանում` Ռուանդա, Զաիր,

Բուրունդի, Ուգանդա, Թանզանիա, ԿԱՀ, Քենիա

1998-2000թթ. Կինշասայի և Բրազավիլի գրասենյակների ղեկավար. ՄԱԿ-ի քարտուղարության համակարգող գրասենյակ, Կոնգոյի Դեմոկրատական և Կոնգոյի
հանրապետություններ

2001–2003թթ. Խմբի ղեկավար և արտակարգ իրավիճակների պլանավորման կոորդինատոր.

Մերձավոր Արևելքի Խաղաղության գործընթացում ՄԱԿ-ի Հատուկ համակարգողի

գրասենյակ (UNSCO), Երուսաղեմ` Իսրայել, Պաղեստինյան Ինքնավարություն, Սիրիա,

Լիբանան, Հորդանան

2002-2003թթ. Պաղեստինյան ինքնավարությունում ՄԱԿ-ի քարտուղարության համակարգող.

Արևմտյան Ափ և Գազայի հատված

2004թ. Գլխավոր խորհրդական. Իրաքում ՄԱԿ-ի առաքելություն (UNAMI),

Հորդանան–Կատար

2005-2008թթ. ԵՊՀ Արաբագիտության ամբիոնի դասախոս. Մերձավոր Արևելքի քաղաքական և տնտեսական համակարգեր

2006թ. Սայդայի տարածաշրջանային Համակարգող. Լիբանանում ՄԱԿ-ի արտակարգ առաքելություն

2007–2009թթ. «Շուշիի Վերածնունդ» հիմնադրամի գործադիր տնօրեն

2009-2013թթ. Լոս Անջելեսում ՀՀ գլխավոր հյուպատոս

2014-2016թթ․ համատեղության կարգով ՀՀ դեսպան Կուբայում, Կոստա Ռիկայում,

Պանամայում, Գվատեմալայում

2013-2016թթ. Մեքսիկական Միացյալ Նահանգներում ՀՀ դեսպան

2016-2018թթ․ Ամերիկայի Միացյալ Նահանգներում ՀՀ դեսպան

Օտար լեզուներ

Անգլերեն, ռուսերեն, արաբերեն, ֆրանսերեն, իսպաներեն

Ընտանեկան կարգավիճակ

Ամուսնացած է, ունի 2 երեխա:

Արտակ Ապիտոնյան

Ծննդյան թիվն ու վայրը

1971թ., Հայաստան, գ. Ալաշկերտ։

Կրթությունը

1992թ. ավարտել է Երևանի պետական համալսարանի Արևելագիտության ֆակուլտետը (Արաբագիտություն)

1991-1992թթ․- Բուրգիբա ժամանակակից լեզուների ինստիտուտ, Թունիս
(արաբերեն լեզու)։

Մասնագիտական գործունեությունը

2014-2018թթ․ – Համատեղության կարգով Ֆինլանդիայում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան (նստավայրը Ստոկհոլմ)։

2013-2018թթ․ – Շվեդիայում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան

2009-2013թթ․ – ՀՀ Նախագահի աշխատակազմի Արտաքին հարաբերությունների վարչության պետ

2008-2009թթ․ – ՀՀ ԱԳՆ վերլուծական վարչության խորհրդական

2005-2008թթ․ – ՄԱԿ Ժնևյան գրասենյակում ՀՀ մշտական ներկայացուցչության ղեկավարի տեղակալ/Խորհրդական

2003-2005թթ․ – ՀՀ ԱԳՆ ՄԱԿ բաժնի պետ

1999-2002թթ․ – Լիբանանում ՀՀ դեսպանության փոխդեսպան/Գործերի հավատարմատար

1998թ․ – ՄԱԿ-ում ՀՀ մշտական ներկայացուցչության խորհրդական

1995-1997թթ․ – Եգիպտոսի Արաբական Հանրապետությունում ՀՀ դեսպանության երրորդ քարտուղար

1993–1994թթ․- ՀՀ ԱԳՆ Արաբական երկրների և Իսրաելի բաժին

Դիվանագիտական աստիճանը

Արտակարգ և լիազոր դեսպան։

Օտար լեզուների իմացությունը

Անգլերեն, ռուսերեն, արաբերեն։

Ընտանեկան կարգավիճակը

Ամուսնացած է, ունի երեք երեխա։

Աղբյուրը՝ 1in.am