Գոհար Ավետիսյանը բաժանվել է ամուսնուց

Համացանցում երեկ ասեկոսեներ էին տարածվել, որ մոսկվաբնակ դիմահարդար Գոհար Ավետիսյանը բաժանվել է ամուսնուց՝ Վահիկ Մարտիրոսյանից։ Դիմահարդարը Ինստագրամի իր էջում պարզաբանում է տվել այս թեմայով և հայտնել, որ լուրերը համապատասխանում են իրականությանը։

«Շատ շատերն ինձ անձնական նամակ են գրում հարցերով և մեղադրանքով, որ մենք ամուսնալուծվել ենք։ Դա ճիշտ է։ Ես ձեզ շատ եմ խնդրում, որպեսզի չգրոհեք հարցերով։ Դա անձնական է։ Մենք պետք է ինքներս հասկանանք իրավիճակը, և դուք չեք որոշելու` մենք ճի՞շտ ենք վարվել, թե՞ ոչ։ Սա անձնական է, բավական է, գրոհել»,– մեկնաբանել է Գոհարը։

Հիշեցնենք, որ Գոհարն ու Վահիկն ամուսնացել են 2016 թվականի նոյեմբերի 19–ին։ Զույգն իր հարսանիքը կազմակերպել էր Հայաստանում։ Այն երկար քննարկվեց իր շքեղությամբ։

Աղբյուրը՝ tert.am