Արթուր Ասատրյանը կալանավորվել է ապօրինի զենք-զինամթերք պահելու մեղադրանքով, բայց որոշ ժամանակ անց ազատ է արձակվել:
«Ժողովուրդ» օրաթերթը զրուցել է Արթուր Ասատրյանի կամ ժողովրդին ավելի հայտնի դոն Պիպոյի հետ։
Թերթը հիշեցնում է, որ«Թավշյա հեղափոխությունից հետո միաժամանակ, սակայն տարբեր քրեական գործերի շրջանակներում կալանավորվեցին ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր գեներալ Մանվել Գրիգորյանն ու գործարար Արթուր Ասատրյանը` դոն Պիպոն:
Ասատրյանը, որ կալանավորվեց ապօրինի զենք-զինամթերք պահելու մեղադրանքով, որոշ ժամանակ անց ազատ արձակվեց: «Ժողովուրդ» օրաթերթին տված հարցազրույցում Ասատրյանը նշել է, թե իրեն մեղավոր չի համարում: Ավելին` նա հիշեցրել է, որ իր դեմ էին ժամանակին մահափորձ կազմակերպել:
Ըստ այն ժամանակվա մամուլի հրապարակումների` մահափորձը պատվիրել էր Արտյոմ Կանևսկոյ անունով հայտնի քրեական հեղինակությունը: «Ես հանցանք չեմ գործել: Մարդիկ են եկել, ուզել են սպանել ինձ: Էդպես ասում են: Ամեն ինչ պարզ, արդար ձևով գրված է, ժողովուրդը տեսել է: Տեսաք` ինչ արձագանք ունեցավ: Մարդիկ ասում էին` եթե նույնիսկ ինքը` այսինքն ես, նման բան եմ արել, սխալ չեմ արել. չէ՞ որ եկել էին ինձ սպանելու: Համենայնդեպս, չեմ արել նման բան: Եթե արած էլ լինեի, դա էլ հանցանք չէր լինի, որովհետեւ ես ընդամենը կանխած կլինեի սպանությունը»,- ասաց նա»,–գրում է թերթը: