Երեկ Արմավիրի ավագանու նիստում հաստատված պաշտոնային դրույքաչափերով բարձրացվեց Արմավիրի քաղաքապետարանի և ենթակա բոլոր ՀՈԱԿ-ների անխտիր բոլոր աշխատողների աշխատավարձը:
Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Արմավիրի մարզպետ Դավիթ Խուդաթյանը:
«Շուրջ 560 աշխատողներ 2019թ. հունվար ամսից կստանան 10-ից 20% ավելի բարձր աշխատավարձ», գրառման մեջ հայտնում է մարզպետը:
Աղբյուրը՝ 1in.am