Հայաստանում ՌԴ դեսպանատան դիմաց մեկնարկել է բողոքի ակցիա՝ ընդդեմ Գյումրիում տեղակայված 102 -րդ ռազմահենակետում տիրող իրավիճակի:
Ցույցի ընթացքում ՌԴ դեսպանին կհանձնվի բողոքի հանրագիր՝ պետիցիա: Կներկայացվի նաև ՀՀ իշխանություններին ուղղված ուղերձը:
Հիշեցնենք դեկտեմբերի սկզբներին Գյումրիում առավոտ լուսաբացին ծեծելով սպանել էին 57-ամյա գյումրեցի մի կնոջ: Ավելի ուշ, որպես կասկածյալ ձերբակալվեց 102-րդ ռազմաբազայի ծառայող:
Բողոքի ակցիայի կամակերպիչները հայաստանյան հասարակական- քաղաքական գործիչներ են, ովքեր դեսպանին են հանձնելու բողոքի թերթիկ եւ ներկայացնելու են հստակ պահանջներ:
Ակցիայի մասնակիցներն արձանագրում են, որ Հայաստանի ինքնիշխանությունը և անվտանգությունը դառնում են խոցելի՝ Հայաստանում տեղակայված ՌԴ 102-րդ ռազմահենակետի զինծառայողների մերժելի վարքագծի և այնտեղ տիրող ոչ կանոնադրական հարաբերությունների պատճառով։
Աղբյուրը՝ hayreniq.am