Ծանրամարտի միջազգային ֆեդերացիան հերթական դոպինգ ստուգումներից հետո անժամկետ որակազրկել է Հայաստանը ներկայացնող ծանրամարտիկ Մելինե Դալուզյանին:
Այս մասին հայտնում է միջազգային ֆեդերացիայի պաշտոնական կայքը:
Դալուզյանի անալիզների վերաստուգման արդյունքում նրա արյան մեջ հայտնաբերվել են արգելված դեղամիջոցներ:
Աղբյուրը՝ armtimes.com