Դատախազությունը վերաքննիչ բողոք ներկայացրեց Մանվել Գրիգորյանին գրավով ազատելու որոշման դեմ

Մանվել Գրիգորյանի նկատմամբ այլընտրանքային խափանման միջոց կալանքը կիրառելու վերաբերյալ Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի որոշման դեմ ՀՀ դատախազությունը վերաքննիչ բողոք է տարել, որն արդեն մուտքագրվել է:

Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրառել է ՀՀ գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը:

Հիշեցնենք, որ Մանվել Գրիգորյանը դեկտեմբերի 21-ին 25 միլիոն դրամ գրավի դիմաց ազատ էր արձակվել: Դատախազությունը հաջորդ օրը տեղեկացրել էր, որ որոշումը գրավով ազատելու դատարանի որոշումը հիմնավոր չէ եւ պատրաստվում է վերաքննիչ բողոք ներկայացնել: