Վահան Իշխանյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.
«Մշակույթի նախարարության վերացումը 30 տարվա լիբերալիզմի շարունակությունն է.
Մշակույթի նախարարությունը լուծարելու ծրագիրը այն է ինչ նախորդ իշխանությունները դանդաղորեն անում էին։ Իհարկե, միանգամից նախարարությունը վերացնելու համարձակություն չունեին, զգուշանում էին հասարակական դժգոհությունից, բայց դա անում էին աննկատ՝ գրադարանների, կինոթատրոնների, թատրոնների շենքերը սեփականաշնորհելով։ Սովետի փլուզումից հետո քանի՞ գրադարանի, կինոթատրոնի ու թատրոնի շենք է սեփականշնորհվել, ո՞ր նախարարների ժամանակ են սեփականշնորհվել, խնդրեմ, ուսումնասիրության թեմա։ Հենց այս սեփականշնորհումներն էլ մշակույթի նախարարության դանդաղ լուծարումն էր։ Որ դժգոհությունից չխուսափեին, Օպերայի շենքն ու Սունդուկյանի թատրոնն էլ կսեփակնաշնորհեին։
Մի քանի տեղ հանդիպեցի թե ո՞ւմ է պետք մշակույթի նախարարությունը եթե Արմեչիկին ժողովրդական արտիստի կոչում է տվել։
Արմենչիկին ժողովրդականի կոչում տվել է ժողովուրդը նրա համերգների անշլագնենրով, իշխանությունն էլ ժողովրդական արտիստի կոչում տալով արձանգրել է դա։ Եթե Արմենչիկին ժողովրդական տալը սխալ է, ապա ինչո՞ւ Նիկոլին ժողովրդական վարչապետ դարձնելը ճիշտ է, որը բերել է նրան որ նրա ամեն քայլ պոստֆակտում գովաբանողների բանակներ են ստեղծվում։
Կամ, շատերը ասում են, թե այս 30 տարում Մշակույթի նախարարությունը ոչ մի բան չի արել, ոչ մի քաղաքականություն չի ունեցել, ուրեմն, պետք է լուծարել։ Չգիտեմ արել է թե չի արել, բայց հեղափոխական այս տրամաբանության հետևորդները վստահ են, որ Հայաստանի նախորդ կառավարություններն էլ ոչինչ չեն արել, կամ միայն վատ բաներ են արել, ուրեմն, իրենց սկզբունքերում հետևողական լինելու դեպում պետք է առաջրկեն Հայաստանի հանրապետությունն էլ լուծարել։
Նոր կառավարությունը որպես նախորդների ազատականության գաղափարական ժառանգորդ և արդեն լեգիտիմ իշխանություն, այդ լուծարումը ակնհատ է անում, սակայն կրկին որոշ խաբեությամբ։
Ինչպես նախորդների, այնպես էլ Իմ քայլը դաշինքի ու ՔՊ֊ի ծրագրում չի եղել Մշակույթի նախարարությունը լուծարելու կետ, ինչո՞ւ, պարզ է, նույն պատճառով՝ հասարակական դժգոհությունից խուսափելու համար, կոնկրետ այս անգամ՝որ ընտրություններում ձայն չկորցնեն։ Պատկերացնենք նախընտրական ելույթներում Նիկոլ Փաշինյանը ասֆալտին փռելու փոխարեն, խոսեր մշակույթի նախարարությունը լուծարելու մասին, գոնե մշակութային ոլորտից բազմաթիվ ձայներ կկորցներ։
Եթե նախընտրական ծրագրում չեն գրել Մշակույթի, Սփյուռքի, Սպորտի նախարարությունները վերացնելու նախագիծը, ապա ընտրություններից հետո դա անելը պարզ խաբեություն է, և նախ պետք է սա արձանագրել հետո որոշել՝ ճի՞շտ է անում. թե ոչ, գովաբանե՞լ, թե՞ քննադատել»։