Մեխիկոյում տոնակատարության ժամանակ հինգ մարդ է սպանվել

Մեքսիկայի մայրաքաղաք Մեխիկոյի Կարմեն-Սերդան շրջանում տոնակատարության ժամանակ հանցավոր խմբավորման հարձակման հետևանքով հինգ մարդ է զոհվել: Ինչպես նշում է infobae պորտալը, ընդհանուր առմամբ՝ դեկտեմբերյան տոների երկու օրվա ընթացքում Մեխիկոյում առնվազն 20 մարդ է սպանվել:

El Universal-ի հաղորդմամբ՝ հանցագործների խումբը տոնակատարության ժամանակ մոտեցել է այդ շրջանի տներից մեկին, ներս մտել և կրակ բացել այնտեղ գտնվողների ուղղությամբ: Հարձակման հետևանքով երկու մարդ տեղում մահացել է, ևս հինգը վիրավորվել են: Տուժածներն անմիջապես հոսպիտալացվել են, սակայն նրանցից երեքը մահացել են ստացած վնասվածքներից

Հարձակման պատճառներն առայժմ հայտնի չեն, սակայն Կարմեն-Սերդանը համարվում է ամենավտանգավոր շրջաններից մեկը, որտեղ շատ տարածված է թմրանյութերի առևտուրը, իսկ բռնության դեպքերի թիվը վերջին տարիներին կտրուկ աճել է:

Աղբյուրը՝ tert.am