«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է իրավապաշտպան ԺաննաԱլեքսանյանը։
–Տիկին Ալեքսանյան, նախօրեին Երևան քաղաքի ընդհանուրիրավասության դատարանի դատավոր Դավիթ Բալայանը բավարարելէ պաշտպանական կողմի միջնորդություն և որոշել է փոխել ԱԺպատգամավոր, Երկրապահ կամավորական միության վարչությաննախկին նախագահ Մանվել Գրիգորյանի խափանման միջոցը: Մինչևայս պահը նրա փաստաբանները բարձրաձայնում էին, որ նա ունիլուրջ առողջական խնդիրներ և անհամատեղելի է նրա՝ կալանքումմնալը: Ինչպե՞ս եք գնահատում նրա՝ ազատության մեջ լինելուհանգամանքը։
-Առաջինը, որ պետք է արձանագրենք, այն է, որ կոռուպցիայի դեմ պայքարը պատիժ է նախատեսում: Անպատճառ մարդիկ պետք է պատասխանատության ենթարկվեն, ինչը հիմա մենք չենք տեսնում: Որևէ մեկը չի ենթարկվում պատժի մեծ չափերի յուրացումների համար: Եվ ընդհանրապես անհասկանալի է այս դիրքորոշումը: Դեռ չգիտենք՝ ինչ է լինելու հետո Մանվել Գրիգորյանի հետ:
–Ի դեպ, Մանվել Գրիգորյանը ցանկություն էր հայտնել պետությանընվիրել Ակնալիճ համայնքում գտնվող «Ակնալճի կուղբաբուծականտնտեսություն» ընկերության 329 հեկտար տարածքը, և սա ոչ թեմեղքերի թողություն էր նշվում, այլ պարզապես պետությաննաջակցելու քայլ։
-Հասկանալի է, որ այս հայտարարությունն ընդունվել է, և հիմա ինչ-որ փոխատեղումներ են անում։ Սա անհասկանալի է այն տեսանկյունից, որ եթե իրավական պետություն ենք ուզում կառուցել, պետք է օրենքով շարժվենք։ Իհարկե, չգիտեմ՝ ինչ հիմքերով են նրան ազատ արձակել, մենք լսում ենք, որ հիմա 25 միլիոն դրամի դիմաց է նա ազատ արձակվել։ Եվ եթե համեմատենք այլ դեպքերի հետ, մարդիկ կամ վրեժխնդրության պատճառով են մնում կալանքի տակ, կամ էլ իրոք գումար չունեն, որ ազատվեն կալանքից։ Անհավասար իրավիճակը պահպանվում է հենց վերևից։ Երբ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ համաներում չի կիրառվելու սպանություններ իրականացրածների վրա, քանի որ շատ էին ցմահները, նա շատ լավ տեղյալ է, որ անմեղ մարդիկ կան սպանության հոդվածներով անարդար դատապարտված։ Ինչո՞ւ չարձագանքեց։ Անձամբ արդարադատության նախարարն ինձ ասել է, որ ինքը գիտի՝ անմեղ մարդիկ կան նստած, բայց ինչո՞ւ նրանք չհամաներվեցին։ Այսինքն՝ եթե դու այսքան խիստ ես մոտենում հարցերին, այս դեպքում էլ այդքան խիստ մոտեցիր, թույլ մի տուր, որ ազատվեն, նույն իրավիճակը չպետք է շարունակվի։ Այն չէ կարևորը, որ ինքը խառնվում է դատական համակարգին, այլ այն, որ դատական համակարգը պետք է հասկանա, որ ինքը չպետք է կատարի այս կամ այն, որ ինքն այլևս իրավական։ պետության մեջ է, և հիմա դա պետք է ներդրվի, ինչը մենք չենք տեսնում։ Մանվել Գրիգորյանը տարիներ շարունակ հրեշ է եղել և նա օրենքի առաջ պետք է պատասխանատվություն կրի։ Տարիներ շարունակ նա ստրկացրել է մարդկանց, և նրան թույլ է տրվել անել այն, ինչ ինքն ուզում է։ Եվ ընդհանրապես վերջին ամիսներին ես չտեսա մեկին, որ մնացել է կալանքի տակ։
–Սա ցույց է տալիս դատական համակարգի բացե՞րը։ Ի՞նչ պետք էանել այս ուղղությամբ։
-Այնպես չէ, որ թողել են դատական համակարգն ինքնակարգավորվի, ոչ մեկն էլ չի ինքնակարգավորվելու։ Բոլորն էլ պետք է հասկանա, որ իրենք պետության մեջ ե գործում և յուրաքանչյուր եղում ենթակա է պատասխանատվության։ Եվ սա պետք է լինի վարչապետի, կառավարության կեցվածքը, որ չի ներվելու, չի հանդուրժվելու։ Մենք այս խիստ կեցվածքը չենք տեսնում, և սա չի կարող ինքնակարգավորվել։ Իհարկե, խնդիրներ քննչական մարմինների և դատարանների հետ ակնհայտ մնացել են նույնը, ոչ մի բանով չի փոխվել, բացարձակապես։ Այնպես որ, պետք է ջանքեր ներդրվեն ամեն ինչ փոխելու համար, և շատ-շատ կետեր կան, որ պետք է փոխել։ Մենք այդ պահանջը պետք է զգանք վերևից։ Դատական համակարգն ինքը պետք է զգա, որ կա խիստ պահանջ վերևից և պատիժներ են նախատեսվում որևէ սխալ քայլի համար։
–Նոր իշխանությունը անցումային արդարադատություն էիրականացնելու։ Սա կարո՞ղ է կուտակված հարցերին պատասխանտալ։
-Այո՛, կարող է այդ հարցերին պատասխան տալ, եթե լրջորեն զբաղվեն այդ խնդիրներով։ Հիմա դատական համակարգն անուշադրության է մատնված։ Հիմա կառավարությունը ձևավորվի, տեսնենք՝ ինչ են անելու։ Եվ հույսը դնել ինքնակարգավորման վրա, ոչինչ չի փոխվելու։ Նույն Նիկոլ Փաշինյանը նշանակել է Քննչական կոմիտեի նախագահ, բայց ոչինչ չի փոխվել այս ամիսների ընթացքում։ Այս նշանակումները, որ արվում են, պահանջները պետք է հստակ դրվի, որ եթե մարդը շեղվում է օրենքի կիրառումից, նա պետք է հստակ իմանա, որ ինքն այդ տեղում չի կարող աշխատել։ Բայց ես չեմ տեսնում, որ Քննչական կոմիտեի նախագահն այդ ուղղությամբ աշխատանք է տանում, ավելին՝ ես տեսնում եմ, թե ինչպես են զինվորական գործերը նույն խայտառակ ձևով կոծկվում, սա ակնհայտ է։ Եվ այս մարդն անգամ չի էլ մտածում։ Նույնն էլ մյուս տեղերում է։ Կա հետևողական պահանջ, որ ո՛չ դատավորները, ո՛չ, քննիչները, ո՛չ դատախազությունը չպետք է շեղվեն, մենք այս պահանջը չենք տեսնում։
Չգիտեմ՝ Մանվել Գրիգորյանին ազատ արձակելը հիմնավո՞ր էր, օրինակա՞ն էր, թե ոչ, հանրությունը չգիտի՝ ինչ հիմքերով է նա ազատության մեջ։
–Կարծում եք՝ նա պետք է մնար անազատության մե՞ջ։
-Եթե նա ունի կալանքի հետ անհամատեղելի հիվանդություններ, ուրեմն պետք է հաշվի առնել դա։ Ես չեմ ասում, որ նրան ամեն գնով պետք է փակել, բայց եթե հիմքերը շատ մեծ են նրան կալանքի տակ պահելու, ուրեմն պետք է պահել։ Չէ՞ որ այսքան ժամանակ պահել էին, հիմա մենք չգիտենք՝ ինչ է փոխվել։ Եվ այդքան մեծ չափով հափշտակումների համար նա պետք է պատժվի և դատապարտվի։
Աղբյուրը՝ 1in.am