«Իշխանությունների համար մարդը էլ ոչ մի արժեք չի ներկայացնում». Արգիշտի Կիվիրյան

«Միշտ էլ կարելի է ընտրել տարբեր մոդելներ, և ըստ դրա իրականացնել առկա նախարարությունների օպտիմալացումներ։

Բայց մինչ այդ պետք ա լուծել այդ նախարարությունների կրճատվող տասնյակ հազարավոր աշխատակիցների նոր աշխատանքով ապահովելու խնդիրը, որպեսզի այդ մարդիկ չմնան անգործ, չհայտնվեն փողոցում, չբռնեն արտագաղթի ճանապարհը և այլն։

Թե՞, այս իշխանությունների համար մարդը էլ ոչ մի արժեք չի ներկայացնում՝ կարելի էր զանգվածներին օգտագործել իշխանություն վերցնելու ու սեփական բարեկեցությունը ապահովելու համար, ու դրանից հետո ոչ միայն մոռանալ այդ զանգվածներին, այլ մի հատ էլ նրանց կյանքը գնալով դարձնել ավելի անտանելի…»,- գրել է Արգիշտի Կիվիրյանը: