Ուժի մեջ է մտել «Սաղաթելյանն ընդդեմ Հայաստանի» գործով վճիռը. փաստաբան Վահե Գրիգորյան

Մարտի 1-ի զոհերի իրավահաջորդների ներկայացուցիչ, փաստաբան Վահե Գրիգորյանը ֆեյսբուքյան իր էջում հայտնել է, որ երեկ՝ 20/12/2018թ․ ուժի մեջ է մտել «Սաղաթելյանն ընդդեմ Հայաստանի» գործով վճիռը, որով այն մտել է կատարման փուլ և, այդու, շուտով կփոխանցվի Եվրոպայի խորհրդի նախարարների կոմիտեին Հայաստանի նկատմամբ այս վճռի կատարման ընթացքում ԵԽՄԿ վերահսկողությունն ապահովվելու համար։

«Ճիշտ ժամանակին՝ երեկ, արդարադատության նախարարությունը հրապարակել է նաև այս վճռի հայերեն թարգմանությունը, որին խորհուրդ կտամ ծանոթանալ 2008թ․ փետրվար-մարտ ամիսներին տեղի ունեցած իրադարձությունների և դրանց վերաբերյալ «արդարադատության» փաստերին և դրանց մասին միջազգային այս դատարանի դատողությունների ծանոթանալու ցանկություն ունեցողներին»,- գրել է փաստաբանը:

Ավելի վաղ SHANTNEWS.am-ը հայտնել էր, որ Մարդու իրավունքների եվրոպական դատարանը հրապարակել է «Սաղաթելյանն ընդդեմ Հայաստանի» գործով վճիռը:

«Արձանագրենք, որ ՄԻԵԴ-ն այս վճռով ուղղակի ոչնչացրել է 2008թ․ մարտիմեկյան դեպքերի կապակցությամբ մինչ այսօր գործադիր, օրենսդիր և դատական իշխանությունների կողմից հայաստանյան և միջազգային հանրությանը հրամցված վարկածը։

Դատարանը ճանաչել է դիմողի բոլոր իրավունքների խախտումները, որոնք ներկայացված են եղել դատարանին։ Կառավարության բոլոր փաստարկները մերժվել են»,- գրել էր Վահե Գրիգորյանը: