Նախարարությունների կրճատվող աշխատակիցները բողոքի երթով շարժվում են դեպի կառավարություն

Նախարարություններում սպասվող կրճատումների մասին լուրերն իրարանցում են առաջացրել պետական կառույցներում։

Մշակույթի և Սփյուռքնի մի քանի տասնյակ աշխատակիցներ այսօր առավոտի գործադուլ են հայտարարել ու հավաքվել նախարարության շենքի բակում։ Դրանով նրանք իրենց դժգոհությունն են արտահայտում ընդդեմ կառավարության ու վարչապետի պաշտոնակատարի օպտիմալացման ծրագրի, որի իրականացմամբ գործոց 17 նախաևրարություննրի թէիվն առաջիկայում կդառնա 12–ը։

Նախատեսվում է փակել Սփյուռքի նախարարությունը և միավորել մշակույթի, Սպորտի և երիտսարդության նախարարությունները Կրթության և գիտության նախարարության հետ։

«Մենք վարչապետին նամակ ենք գրել, որտեղ մեր բացատրությունն ենք տվել, թե ինչու պետք է մշակույթի նախարարությունն առանձին գոյություն ունենա»,– Sputnik Արմենիայի թղթակցին ասաց Մշակույթի նախարարության աշխատակից Հարություն Վանյանը։

Նրա խոսքով, առաջարկված տարբերակը նսեմացնում է մշակույթի նախարարության դերը, և մշակույթը մղվում է հետին պլան։

Բողոքի ակցիայի մասնակիցների խոսքով,  կառուցվածքային փոփոխությունները հանրային քննարկման չեն ներկայացվել, Իսկ մշակույթի ու արվեստի գործիչներից շատերը երեկվանից իրենց մտահոգություններն են հայտնել այս առիթով։

«Նման կարևոր գերատեսչության նկատմամբ այպսի գործելաոճն անընդունելի է», ասց մեր զրուցակիցը։

Բողոքի ակցիային մասնակցող Սփյուռքի նխարարության աշխխատակիցները նույնպես դեմ են առաջարկվող փոփոխույուններին։

«Մեզ չեն էլ տեղեկացրել, որ նախարարությունը պետք է վերակազմավորվի։ Շուրջ 90 աշխատողներ դրա արդյունքւմ կմնան անգործ»,– ասաց նախարարության մերձավոր և միջին Արևելքի հայ համայնքի հարցերով վարչության պետ Լևոն Աթոյանը` հավելելով, որ նման գերատեսչության անհրաժեշտությունը ռազմավարական է Հայաստանի պես երկրի համար, որն այսպիսի Սփյուռք ունի։

Դեկտեմբերի 10-ին, արտասահմանյան լրատվամիջոցների հետ հանդիպմանը ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը հայտնել էր, որ նախարարությունների թիվը կառավարությունում պետք է կրճատվի 17-ից 12-ը և այդ հարցն արդեն քննարկվում է։

Աղբյուրը՝ armeniasputnik.am