Լրագրող Լիզա Ճաղարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Ում դեմ քրեական գործ են հարուցում, անմիջապես հայտնվում են «մի խումբ փաստաբաններ», մի խումբ «ազնիվներ» ու ձենները գլուխները գցում, թե ինչպիսի կեղծ ու սուտ մեղադրանքներ են թափվել իրենց «հրեշտակների» լուսապսակոտ գլխներին։
Էս որ բոլորն էդպես արդար ու անմեղ են, բա լավ՝ քսան տարի ովքե՞ր էին թալանում Հայաստանը, ովքե՞ր էին հալածում ցուցարարներին, ովքե՞ր էին անմեղ մարդկանց բանտերը լցնում ու սպանում։
Հասկացանք, ձեռներդ հարուստ հանցագործներ են ընկել, գլուխներդ կորցրել եք առատ վարձատրությունից, բայց մի քիչ զսպեք ձեր խանդավառությունը, զզվելի է ախր»։