Ազգային անվտանգության ծառայության տնօրեն Արթուր Վանեցյանը, լրագրողների հետ զրույցում պատասխանելով ԱԱԾ նախկին ղեկավար Դավիթ Շահնազարյանի հետ կապված մեր հարցին, ասել էր՝ «Խուսափեց գալ ու իր ասածները ներկայացնել, նշեց, որ դա քաղաքական հետապնդում է: Թե ինչով էր քաղաքական հետապնդում՝ չեմ հասկանում, վարչապետ Փաշինյանը ավելի շուտ կարող էր մեզ մեղադրել քաղաքական հետապնդման մեջ, քան Շահնազարյանը»:
Aravot.am-ի հետ զրույցում Դավիթ Շահնազարյանն ասել է, որ «Ազատությանը» տված հարցազրույցում էլ Վանեցյանը անդրադարձել է իրեն ու փաստերը սխալ է ներկայացրել. «Դեկտեմբերի 4-ի իմ ասուլիսից հետո, որտեղ ես ուղղակի փաստեր ներկայացրեցի, որ Փաշինյանը վարում է «իշխանություն՝ Արցախի փոխարեն» քաղաքականությունը ու վերջում ասացի՝ եթե մեկ բառ կա, որ չի համապատասխանում իրականությանը, Փաշինյանին հրավիրում եմ բանավեճի…
…Վանեցյանը մինչև հիմա անհասկանալի է ինչ պատճառներով է այնտեղ նշանակվել… ԱԱԾ-ում իր անցած ուղին շատ քիչ էր ու այն պաշտոնները, որ նա զբաղեցրել էր, չափազանց ցածր էր, որպեսզի նա միանգամից նշանակվեր ղեկավար պաշտոնի: Ամբողջ Հայաստանը հարցնում էր՝ «սա ո՞վ է»»:
Ամբողջությամբ՝ aravot.am