Էջմիածնի քաղաքապետը «բալես»-ից չի նեղվում, նա բարկանում է «ազիզ»-ից

Օրերս համացանցում տեղեկություն տարածվեց, ըստ որի, մի տարեց կին Էջմիածնի քաղաքապետարան է գնում և քաղաքապետ Դիանա Գասպարյանին անվանում բալես, որից նեղվում է Գասպարյանը և նրան հորդորում հարգալից խոսել իր հետ։

ArmDaily.am-ի հետ զրույցում Դիանա Գասպարյանը նշեց, որ նման բան չի եղել․«Շատ մեծահասակներ ինձ հենց այդպես էլ դիմում են և ես որևէ մեկի հետ անհարգալից չեմ խոսել։Եղել է մի դեպք, երբ ինձ ազիզով են դիմել, ես էլ խնդրել եմ ուղղել։Նման ձևակերպումը, որը նշված էր՝«իմ աղջիկ, բալես»,   ես նման կերպ դիմողներին որևէ բան չեմ ասել, քանի որ մեծահասակներն ինձ հենց այդպես էլ դիմում են»։

Դիտարկմանը, թե էջմիածինցիները բողոքում են, որ քաղաքում տոնական  տրամադրություն չկա, քաղաքապետը նշեց․«Քաղաքն արդեն տոնական տեսք ունի, բոլոր լույսերը կախված են, ձևավորումն էլ ՝ արված։Ինչպես Երևան քաղաքում,  Էջմիածնում ևս դեռ լույսերը վառված չեն։ Քաղաքը զարդարված է, տոնածառը դրված է, իսկ լույսերն էլ կվառվեն մոտ օրերս»։

armdaily.am