Ես հույս ունեմ, որ դեռեւես երկար տարիներ կշարունակեմ պաշտոնավարել ԱԱԾ տնօրենի պաշտոնում:
Այս մասին Ծաղկաձորում ԱԱԾ-ի կազմակերպած սեմինարին լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ Ազգային անվտանգության տնօրեն Արթուր Վանեցյանը՝ անդրադառնալով իր՝ այլ պաշտոնին նշանակվելու վերաբերյալ լուրերին:
ԱԱԾ տնօրենը նշեց, որ իր հետ որեւէ մեկը չի խոսել աշխատանքի փոփոխության հետ կապված որեւէ առաջարկ՝ ի դեմս վարչապետի պաշտոնակատարի չի ստացել եւ շարունակելու է իմ ծառայությունը, որպես ԱԱԾ տնօրեն:
«Ես 20 տարեկաից աշխատել եմ ԱԱԾ-ում, հպարտանում եմ իմ ծառայությամբ, իմ կատարած աշխատանքներով: Շատ պատասխանատվությամբ եմ մոտեցել եւ մոտենում իմ աշխատանքին եւ այսօր ինձ համար մեծ պատասխանատվություն է ղեկավարել այն կառույցը որտեղ ես աշխատել եմ երիտասարդ տարիքից: Այս կարճ ժամանակահատվածում, երբ ղեկավարում եմ այս կառույցը, եղել են բազմաթիվ փոփոխություններ, բարեփոխումներ, ԱԱԾ-ն փոխել է իր դեմքը, փոխվել է հասարակության վերաբերմունքը դեպի ԱԱԾ-ն այս 7 ամիսների ընթացքում»,- լրագրողների հետ զրույցում ասաց Վանեցյանը:
Խոսելով Ռոբերտ Քոչարյանի պաշտպանների կողմից մի քանի գանգատներով ՄԻԵԴ դիմելուն, Վանեցյանն ասաց, որ շահագրգռված է, որպեսզի պաշտպանները հնարավորինս շուտ դիմեն ՄԻԵԴ եւ ստանան իրենց հուզող հարցերի պաստախանը:
«Ցանկացած պաշտպանական կողմ, փաստաբանների խումբ կամ փաստաբան կարող է դիմել ցանկացած մարմնի, որպեզի ստանա այս կամ այն հարցի պատասխան կամ որոշում: Ես չեմ ուզում որեւէ գնահատական տալ կամ կարծիք հայտնել: ՄԻԵԴ-ը այն կառուցն է, որ այդ հարցի պատասխանը կտա, ես երևի թե ամենաշահագրգռված անձանցից եմ, որ պաշտպանները որքան հնարավոր է շուտ դիմեն այդ դատարան և ստանան իրենց հուզող հարցերի պատախանը»,-հավելեց Վանեցյանը:
Աղբյուրը՝ armtimes.com