«Արսենալ»-«Ղարաբաղ» խաղի ժամանակ հայ երկրպագուն Արցախի դրոշով ներխուժել է մարզադաշտ

Եվրոպա լիգայի խաղարկության խմբային փուլի վերջին տուրում Լոնդոնի «Արսենալը» սեփական հարկի տակ 1:0 հաշվով առավելության հասավ ադրբեջանական «Ղարաբաղի» նկատմամբ։

Հանդիպման ընթացքում հայ երկրպագուն խաղադաշտ է ներխուժել Արցախի դրոշը ձեռքին, ում անվտանգության աշխատակիցները դուրս են բերել խաղադաշտից: