«Համագործակցություն քրեական աշխարհի հետ. ո՞վ է մատնել Նարեկ Սարգսյանին». «Ժամանակ»

«Ժամանակ» թերթը գրում է. «Նոր Հայաստանի նոր իշխանությունները ևս սկսել են սերտորեն համագործակցել քրեական աշխարհի հեղինակությունների հետ: Այդ համագործակցության արդյունքում է, որ Չեխիայում հայտնաբերվել է ՀՀ-ում հետախուզման մեջ գտնվող՝ նախկին նախագահ Սերժ Սարգսյանի եղբորորդի Նարեկ Սարգսյանը»:

Թերթի տվյալներով` չնայած ոստիկանության տարածած պաշտոնական տեղեկատվության մեջ նշվում էր, որ Նարեկ Սարգսյանը կալանավորվել է ոստիկանության տարբեր ստորաբաժանումների, ՀՀ-ում Ինտերպոլի  ազգային բյուրոյի եւ մի շարք երկրների իրավապահ մարմինների սերտ համագործակցության արդյունքում, սակայն Նարեկ Սարգսյանի գտնվելու վայրը մատնել է Չեխիայում երկար տարիներ քրեական գործունեություն ծավալած, այդ երկրի իրավապահներից Հայաստանում թաքնվող, քրեական հեղինակություն Զապը` Անդրանիկ Սողոյանը»: