Արտավազդ Եղոյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել.
«Չեմ հասկանում, էդ պետբյուջեն թալանողին, գողոնը վերադարձնելուց կարելիա ազատ արձակե՞լ, այս տիկնոջը, ո՞չ…
Ես պատրաստ եմ բյուջե վերադարձնել նրա գողացած գումարը, դեռ մի բան էլ ավել…
Միանում եմ նրան ազատ արձակելու տղայի զինակիցների հորդորին։
Նիկոլ ջան, գիտեմ, որ ինքդ չես հրահանգի։ Եվ դա է ճիշտը։
Դիմում եմ արդարադատությանը՝ օր առաջ ազատ արձակեք տիկնոջը, ամբողջ թոշակս կտրամադրեմ։ Ավելին չունեմ, նաև գիտեմ, որ տարածն էլ մի բան չի։
Մեր ազգին չի սազում, անօգնականին պատժել չնչին բանի համար։
Օրենքը գերակա է, դա կընդունեի, եթե մեծ գողերին բաց չթողնեիք…» :