Դատարանը մերժել է Սերժի Վաչոյին գրավով ազատ արձակելու միջնորդությունը. կալանքի երկարաձգման հարցը կքննվի այսօր

ՀՀ վերաքննիչ քրեական դատարանը մերժել է Սերժ Սարգսյանի թիկնազորի պետ Սերժի Վաչո անունով հայտնի Վաչագան Ղազարյանին գրավով ազատ արձակելու պաշտպանական կողմի միջնորդությունը:

Այս մասին մեր զրույցում ասաց նրա պաշտպան Արմեն Հարությունյանը: Նա նշեց, որ որպես գրավ առաջարկվել էր 5 միլիոն դրամ գրավից սկսած:

Հարությունյանը նշեց, որ այսօր, ժամը 16:00-ին կքննվի Վաչագան Ղազարյանի կալանքը երկարաձգելու նախաքննական մարմնի միջնորդությունը:

Վաչագան Ղազարյանը կալանավորվել է նոյեմբերի 15-ին, Վճռաբեկի որոշմամբ: Հատուկ քննչական ծառայությունում քննվող քրեական գործի շրջանակներում Վաչագան Ղազարյանին մեղադրանք էր առաջադրվել հունիսի 27-ին:

Նա մեղադրվում է բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողով ներկայացրած հայտարարագրերում իր ունեցած դրամական միջոցների իրական չափի մասին հայտարարագրման ենթակա տվյալները թաքցնելու եւ ապօրինի հարստանալու մեջ։

Աղբյուրը՝ armtimes.com