Ահա թե ինչու է Աննա Հակոբյանը խնդրել մարդկանց պատվիրել “Սիթի օֆ սմայլ” աղցանը

Աննա Հակոբյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել.

«Եթե լանչի եք դուրս գալու, ապա մենք ձեզ խնդրում ենք համատեղել համեղ սնունդն ու բարի գործը: Խնդրում ենք այցելել Voskevaz Wine Time եւ պատվիրել “Սիթի օֆ սմայլ” աղցան: Այն արժե 1800 դրամ եւ այդ գումարն ամբողջությամբ փոխանցվելու է քաղցկեղով հիվանդ երեխաների բուժման ֆոնդին`City of Smile Charitable Foundation / Սիթի օֆ Սմայլ բարեգործական հիմնադրամ-ին: Այսպիսով` խնդրում ենք լավ հիշել “Սիթի օֆ սմայլ” աղցանի անունը եւ Voskevaz Wine Time-ում հայտնվելիս ամեն անգամ պատվիրել սույն ախորժելի, գունագեղ եւ “հրաշագործ” աղցանը»: