Լիլիթ Մակունցն այցելել է 9-րդ օրը հացադուլի մեջ գտնվող կինոռեժիսորին

 

Այսօր ՀՀ մշակույթի նախարարի պաշտոնակատար Լիլիթ Մակունցն այցելել է հացադուլի մեջ գտնվող կինոռեժիսոր Հովհաննես Գալստյանին: Արդեն 9-րդ օրն է՝ Պարալլելս Ֆիլմպրոդաքշն կինոընկերության հիմնադիր, ռեժիսոր Հովհաննես Գալստյանը հացադուլի մեջ է:

Ռեժիսորի հացադուլի պատճառը 2019 թվականի փետրվարին էկրան բարձրանալու նախատեսված «Տատիկիս վարսերը» հայ-բուլղարա-գերմանական կինոնախագիծն է, որի ֆինանասավորումը վերջերս Ազգային կինոկենտրոնն արգելափակել է:

Չնայած ինքնազգացողության որոշակի վատացմանն ու սրտխառնոցներին՝ Հովհաննես Գալստյանը դեռեւս չի պատրաստվում դադարեցնել հացադուլը: Ավելին, երկու օրից՝ դեկտեմբերի 12-ին, ռեժիսորը մամուլի ասուլիս է հրավիրել, ասում է՝ ներկայացնելու է փաստաթղթեր, որոնք ամբողջովին կհերքեն կինոկենտրոնին:

Աղբյուր՝ armtimes.com