Դատարանը քննում է Սերժի Վաչոյի կալանքը երկու ամսով երկարաձգելու հարցը

Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը քննում է Սերժ Սարգսյանի թիկնազորի նախկին պետ Վաչագան Ղազարյանի կալանքի ժամկետը երկարացնելու հարցը:

Վաչագան Ղազարյանը կալանավորվել է նոյեմբերի 15-ին, Վճռաբեկի որոշմամբ: Հատուկ քննչական ծառայությունում քննվող քրեական գործի շրջանակներում Վաչագան Ղազարյանին մեղադրանք էր առաջադրվել հունիսի 27-ին:

Նա մեղադրվում է բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողով ներկայացրած հայտարարագրերում իր ունեցած դրամական միջոցների իրական չափի մասին հայտարարագրման ենթակա տվյալները թաքցնելու եւ ապօրինի հարստանալու մեջ։

Աղբյուրը՝ armtimes.com