40 օր հետո Նարեկ Սարգսյանը ազատ կարձակվի

Հայաստանի Հանրապետության երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի եղբորորդի Նարեկ Սարգսյանի գործը այժմ քննում է Պրահայի շրջանային դատարանը։ Այս ամենի մասին հայտնել է Պրահայի Ոստիկանության խոսնակ Յան Դանյեկը։

«Իմ պետությունը թույլ չի տալիս տալ հավելյալ տեղեկություններ, բայց կարող եմ ասել, որ 37-ամյա տղամարդուն, ով գտնվում էր միջազգային հետախուզման մեջ,  իրենք ձերբակալել են հունվարի 6-ին Պրահա 5 փողոցում գտնվող բնակարաններից մեկում»։

Յան Դանյեկը նշեց, որ իրենք ձերբակալման ընթացքում եղել են հատուկ ջոկատայինների հետ միասին, քանզի նշված անձը կարող էր զինված լինել։

Եթե 40 օրվա ընթացքում ՀՀ գլխավոր դատախազությունը գրավոր զեկուցագիր չներկայացնի հանձման մասին, նրան 40 օր հետո բաց կթողնեն։

Հիշեցնենք, որ Նարեկ Սարգսյանը հետախուզման մեջ էր հայտնվել ապօրինի զենք և զինամթերք, թմրանյութ պահելու համար։

ՀՀ գլխավոր Դատախազությունից հայտնում են, որ փաստաթուղթը չի ուշանա և շուտով կուղարկվի Պրահա։